Այցելություն Կալինինգրադ

Նոյեմբերի 10-ից 11-ը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում, ես այցելելում եմ Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի երկրամասի Կալինինգրադ քաղաք: Երևանի և Կալինինգրադի միջև համագործակցությունը սկիզբ է դրվել ոչ վաղ անցյալում` 2009 թվականի հունիսին` Կալինինգրադի քաղաքային շրջանի ղեկավար Ալեքսանդր Յարոշուկի հետ ստորագրված համագործակցության հուշագրով: Երկու քաղաքների համագործակցությունն ամրապնդելու տարբեր ուղղություններ կան. պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել երկկողմ գործակցության հուշագրի փաթեթ, որի միջոցով կամրապնդվեն առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային երկկողմ կապերը:kaliningrad-big

Էրեբունի-Երևան-2791

Հարգելի երևանցիներ,
համայն հայության մայրաքաղաքը կրկին տոնական տեսք է ստացել: Հոկտեմբերի 11-ին մենք տոնում ենք Երևանի ծննդյան օրը, որ ոչ միայն պատմական տարեթիվ նշելու փաստ է, այլ ապագայի նկատմամբ խոստովանություն ու երդում, որ սերունդներին մենք փոխանցելու են լուսավոր, բարեկարգ, ապահով, մաքուր ու գեղեցիկ քաղաք:
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Էրեբունի-Երևան տոնակատարության բոլոր հյուրերին, տոնի բոլոր մասնակիցներին ու աջակիցներին:
Երևան անունն արդեն ենթադրում է տոն ու երևանցին միշտ պետք է ունենա տոնական տրամադրություն, քանի որ ապրում է աշխարհի ամենաջերմ քաղաքում:
Երևանը բոլորիս տունն է և այդ տունը մենք պետք է պահենք աչքի լույսի պես`մեր աշխատանքով, մեր պահվածքով, քաղաքի ու միմյանց հանդեպ մեր սիրով ու հարգանքով: Մեր քաղաքի բնակիչ լինելը պատիվ է ու պատասխանատվություն, քանի որ Երևանը մեր բոլորի դատավորն է ու վկան, հավատքն ու երդումը: Ես հավատում եմ Երևանի լուսավոր ապագային, հավատում եմ մեր քաղաքի նոր հարյուրամյակների ու հազարամյակների լուսաբացներին:
Շնորհավոր Տոնդ, համայն հայության մայրաքաղաք Երևան:
Շնորհավոր Տոնդ, հայություն: erebuni_erevan1

Հանդիպումներ Փարիզում

21Փարիզում հոկտեմբերի մեկին տեղի է ունեցել ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական խորհրդակցությունների նախապատրաստական ժողովը, որին մասնակցել են Ֆրանսիայի մոտ հարյուր քաղաքների ղեկավարներ: Իմ խոսքում ես նշել եմ, որ ուրախ եմ ներկա գտնվելու, ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, հաջորդ տարվա աշնանը` Հայաստանում, կայանալիք հայ-ֆրանսիական խորհրդակցությունների այս նախապատրաստական ժողովին։ Իմ և Երևան քաղաքի անունից ես հայտնեմ եմ նախապատրաստական հանդիպումներին տրվող ողջ կարևորությունը, որոնք 2010 թվականին վստահաբար հիշարժան առիթ են դառնալու հայ-ֆրանսիական հարաբերություններում և նպաստելու են մեր երկու երկրների միջև առկա կապերի սերտացմանը։
,,Նախաձեռությունը հաստատելու է երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ, տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված դերը։ Ցանկանում եմ լիարժեքորեն օժանդակել նորարար այս ծրագրին, որը թույլ կտա զարգացնել մեր աշխատանքային հարաբերությունները և տեղեկացնել Ձեզ, որ Երևան քաղաքը պատիվ է ունենալու սեփական հարկի տակ հյուրընկալել այս աննախադեպ միջոցառումը` ի սպաս հայ-ֆրանսիական բարեկամության։ Կուզենայի նաև նշել, որ բարձր եմ գնահատում Հայաստանում Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տարված աշխատանքը և մեծապես արժևորում գործընկերության մթնոլորտը, որից էլ ընդլայնվել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը։Ձեր ներդրումն այնպիսի բազմաշերտ բնագավառներում, ինչպիսիք են առողջապահության, կրթության, մշակույթի, տնտեսական զարգացման, զբոսաշրջության ոլորտները, ինչպես նաև ենթակառույցների զարգացմանն ուղղված աշխատանքները, արժեքավոր աջակցություն են Հայաստանի քաղաքների և շրջանների համար։ Բազմաթիվ դեպքեր գիտեմ, որ Հայաստանում Ձեր գործունեությունը լավագույնս իրագործելու հարցում` Ձեզ նեցուկ է լինում ֆրանսահայ համայնքն` իր արդյունավետ ներկայությամբ և աջակցությամբ, և ես անգամ կասկած չունեմ, որ հենց այդ համայնքն է Ձեր կողքին լինելու` նպաստելու համար ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական ժողովների հաջող կայացմանը։Հայ-ֆրանսիական ժողովները, նախ և առաջ, պետք է առիթ հանդիսանան` միասնաբար քննարկելու համագործակցության առանցքային թեմաները։ Ինչպես արդեն նշեցի, կրթությունը, մշակույթը, տնտեսության և գյուղական միջավայրի զարգացումը, տեղական ինքնակառավարման ոլորտը և ենթակառույցներին ուղղված աջակցությունն, ըստ իս, ապակենտրոնացված համագործակցության խիստ առաջնահերթ բնագավառներ են, որոնք պետք է շարունակեն Ձեր ուշադրության կենտրոնում մնալ։ Այս ժողովները պետք է նաև նպատակ ունենան` ավելի լավ համակարգելու ձեզնից յուրաքանչյուրի նախաձեռնություններն` անշուշտ առանց սահմանափակելու Ձեր գործունեության ինքնավարությունը. այսպիսով եթե տեղյակ եք մյուսների ձեռնարկած նախագծերին, դրանից կշահեն նաև Ձեր իսկ սեփական ծրագրերը, որոնց իրականացումը միանշանակ ավելի դյուրին կդառնա։ Ի վերջո, առկա է նաև Հայաստանում ֆրանկոֆոնիայի առաջխաղացման հիմնանպատակը, որ բոլորս ենք կիսում։ Ինչպես Ձեզ հայտնի է, անցյալ տարի Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։ Նշեմ, որ Հայաստանի իշխանությունները սերտորեն կապված են ֆրոնկոֆոնյան արժեքներին, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքը համախմբող լեզվական և մշակութային բազմազանության սկզբունքին։ Հայաստանի իշխանությունները մեծապես շահագրգռված են ֆրանկոֆոնիայի բազմանդամ երկրների հետ կապերն ու փոխադարձ շփումները զարգացնելու հեռանկարով։ Այդ նույն շարժառիթով եմ ես ժամանել Փարիզ` Ֆրանկոֆոն քաղաքների քաղաքապետների միջազգային ասոցիացիայի գլխավոր խորհրդաժողովին մասնակցելու կապակցությամբ։Վերջապես մեր բազմաոլորտ համագործակցության համար կարևոր գործոն է հանդիսանում նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի առկայությունը, այդ իսկ պատճառով մենք պետք է կարողանանք ընդլայնել Հայաստանում ֆրանսերենի ուսուցման հնարավորությունները և Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավել ֆրանսերենի իմացությամբ ավելի մեծ թվով պաշտոնյաներ։ Պարո՜ն նախագահ, Պարոնա՜յք վարչատարածքային մարմինների և ընտրվածների ընկերակցությունների ներկայացուցիչներ, մենք միասնաբար աշխատանք ենք տանելու և մեկտեղելու ենք մեր բոլոր ջանքերը` հօգուտ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության այս ժողովների հաջողության,,։ Ավելացնեմ, որ Փարիզում ես մասնակցել եմ նաև ֆրանսախոս քաղաքների քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 30-րդ գլխավոր վեհաժողովի բացման արարողությանը:

Այց Փարիզ

Ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 29-ին մեկնելու է Փարիզ, որտեղ Ֆրանսիայի ավելի քան 50 քաղաքների ղեկավարների մասնակցությամբ, հոկտեմբերի 1-ին, տեղի է ունենալու ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական խորհրդակցությունների նախապատրաստական ժողովը:
Հայ-ֆրանսիական խորհրդակցությունները նախատեսված են 2010-ի սեպտեմբերին, նպաստելու են մեր երկու երկրների միջև առկա կապերի սերտացմանը և հաստատելու են երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված դերը։
Իսկ հոկտեմբերի 2-ին ես մասնակցելու եմ ֆրանսախոս քաղաքների քաղաքապետÝերի միջազգային ասոցիացիայի/ AIMF/ 30-րդ գլխավոր վեհաժողովի բացման արարողությանը:Երևանը ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիային անդամակցել է 1998 թվականին, որից տասը տարի անց Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։
Ֆրանսիայի մայրաքաղաքում նախատեսված է նաև իմ հանդիպումը Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի հետ, որի ընթացքում քննարկվելու են համագործակցության զարգացման և այդ նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու հարցեր:

Նվերներ նորածիններին, ծաղիկներ նրանց մայրերին

Անկախության տոնի առիթով, երկուշաբթի, ես այցելեցի Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող երեք ծննդատներ, որոնք գտնվում են մայրաքաղաքի Գրիգոր Նարեկացի, Քանաքեռ-Զեյթուն և Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոններում: Ես շնորհավորեցի այն կանանց, ովքեր մայրության բերկրանքն ապրել են Հայաստանի նորագույն պատմության համար կարևոր` Անկախության հռչակման օրը` նրանց ու նորածիններին մաղթելով առողջություն: Համոզված ու վստահ եմ, որ մեր երեխանները մեծանալու են խաղաղ ու ապահով երկրում: Ծննդատներում գտնվող կանանց ես նվիրեցի ծաղիկներ, իսկ նրանց զավակներին` ոսկե խաչով շղթաներ: Յուրաքանչյուր սեպտեմբերի 21-ին ծննդատներ այցելության ավանդույթը`ես սկզբնավորել եմ ավելի քան յոթ տարի առաջ` Կենտրոնի թաղապետ ընտրվելուց անմիջապես հետո: Երևանում գործող մյուս յոթ ծննդատներ այցելել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն ու քաղաքապետի խորհրդականները, ովքեր իմ անունից ծաղիկներ են նվիրել Անկախության օրը մայր դարձած ու ծննդատներում գտնվող հայուհիներին, իսկ նրանց զավակներին հանձնել են խորհրդանշական նվերներ` ոսկե խաչով շղթաներ:Ընդհանուր առմամբ, Երևանի տասը ծննդատներում, նվերներ են հանձնվել ավելի քան երեք հարյուր նորածինների:

PHL_0015

Շնորհավորանք Անկախության տոնի առիթով

Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեր նորագույն պատմության կարևոր ձեռքբերման ու հաղթանակի` Անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ: Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի պատմության լուսավոր էջերից է, որ իրականություն դարձրեց տասնյակ սերունդների երազանքը` Անկախ ու Ազատ Հայրենիքի հռչակումը: Տոնի առիթով երախտագիտության և հիշատակի խոսքեր պետք է ասել նրանց հասցեին, ովքեր հերոսացան ու նահատակվեցին հանուն Հայաստանի:Այսօր, կառուցելով ու զարգացնելով մեր անկախ երկիրը, նաև կատարում ենք այդ հերոսների պատվիրանը` վառ պահելով նրանց հիշատակը: Հիմա արդեն խաղաղ պայմաններում ենք պարտավոր շարունակել նրանց գործը` հանուն մեր երկրի, մեր անկախության, մեր պատմության:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` վստահություն եմ հայտնում, որ միասնաբար ու համերաշխորեն շարունակելու ենք կերտել խաղաղ ու ապահով Հայաստան:555

Այցելություն Ակտաու

Մոսկովյան հանդիպումներից հետո, Յուրի Լուժկովի ուղեկցությամբ, սեպտեմբերի 17-ին ես մեկնեցի Ղազախստանի Ակտաու քաղաք, որտեղ տեղի էր ունենում Քաղաքների միջազգային ասամբլեայի համաժողովը:
Ակտաուում, ԱՊՀ երկրների տասնյակ մայրաքաղաքների ղեկավարների հետ քննարկման հիմնական թեման պետություն-մասնավոր հատված փոխհարաբերություններն էին, ինչպես նաև տեղական ենթակառուցվածքների զարգացման խնդիրները:
Իմ կարծիքով, ոլորտում իբրև հիմնական խթան կարող են ծառայել ներդրումների ներգրավմանը միտված օրենսդրության կատարելագործումն ու բարեփոխումների իրականացումը:
Քաղաքների միջազգային ասամբլեայի հիմնադիր համաձայնագիրը Երևանի քաղաքապետից բացի, ստորագրել են ԱՊՀ 9 երկրների 26 քաղաքների ղեկավարներ: Կազմակերպության նստավայրը Մոսկվան է, նախագահը` Մոսկվայի քաղաքապետը:

DSC_0040 ss

Մոսկովյան այցի երկրորդ օրը

Մոսկովյան այցի երկրորդ օրը տեղի ունեցավ իմ հանդիպումը գործընկերոջս` Յուրի Լուժկովի հետ: Մեր երկրների միջև հաստատված տնտեսական և մշակութային կապերի դինամիկ զարգացման համատեքստում վերջին տարիներին առանձնակի տեղ են զբաղեցնում Մոսկվայի և Երևանի միջև հաստատված հարաբերությունները: Յուրի Լուժկովի հետ զրույցում, ընդգծելով, որ մեր գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ծրագրային համագործակցության վրա, ես նշեցի, որ
մեր խնդիրը ձեռքբերածը պահպանելն ու նոր, կոնկրետ ծրագրեր կյանքի կոչելն է: Վերջին տարիներին,հիրավի, շատ բան է արվել, սակայն զգալի ներուժ և լայն ասպարեզ կա դեռ ամենատարբեր բնագավառներում նոր ծրագրեր մշակելու և դրանք կյանքի կոչելու առումով: Ես և Յուրի Միխայլովիչը համակարծիք էինք, որ պետք է առանձնակի ուշադրություն դարձնել կրթական, մշակութային, սոցիալական ապահովության, ներդրումային, քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման, տարբեր բնագավառներում երկկողմ կապերի զարգացման հարցերին: Մոսկվան, աշխարհի խոշոր քաղաքական-մշակութային կենտրոն մայրաքաղաքներից մեկը լինելով, Յուրի Լուժկովի ղեկավարությամբ հսկայական փորձ է կուտակել քաղաքային տնտեսության կառավարման ասպարեզում: Երևանը, մայիսի 31-ից հետո նոր կարգավիճակ ստանալով, առաջին քայլերն է անում քաղաքի կառավարման ասպարեզում նոր տեխնոլոգիաների կիրառման առումով: Ես հուսով եմ, որ Մոսկվան և անձամբ Յուրի Միխայլովիչը, ըստ ամենայնի կօժանդակեն մեզ Մոսկվայի առաջավոր փորձը Երևանում ներդնելու գործում: Մեզ հատկապես հետաքրքրում է սոցիալական ծրագրերի իրականացման, համատիրությունների կայացման, կոմունալ բնակարանային, բարեկարգման ու կանաչապատման բնագավառներում մոսկովյան փորձը: Մեր երկու երկրների բարեկամությունն ու համագործակցությունը, ինչպես նաև պայքարը հանուն անկախության ու խաղաղության` բազմադարյա պատմություն ունի: Այստեղ, ի դեպ , զուտ խորհրդանշական առումով, ես նշեցի , որ մենք արդեն մշակել ենք Երևանի պատմական կենտրոններից մեկի` ռուս նշանավոր զորահրամանատար Պասկեվիչի անունը կրող բլուրի վերականգնման ծրագիրը: 19 – րդ դարասկզբին հենց այս բլրի վրա է տեղի ունեցել վճռական ճակատամարտը, որից հետո Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին: Այստեղ նախատեսում ենք ամբողջ քաղաքաշինական համալիր ստեղծել: Կարծում եմ վերը նշված հանգամանքը կհետաքրքրի մոսկովյան ներդրողներին , ինչպես նաև Մոսկվայի կառավարությանը մեծամաշտաբ քաղաքաշինական այս նախագծում ներդրումային մասնակցություն ունենալու առումով: Ես և Յուրի Միխայլովիչը վստահություն ենք հայտնել, որ բոլոր բնագավառներում մեր երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և կյանքի կոչվել կառուցվածքային կոնկրետ ստորաբաժանումներում ` հանուն մեր երկու քաղաքների բարօրության, հանուն մեր քաղաքների ազգաբնակչության:
IMG_6738

Մոսկովյան այցի առաջին օրը

Մոսկովյան այցի առաջին օրը սկսվեց հայկական եկեղեցի այցելությամբ, որի ընթացքում ծանոթացա եկեղեցու նորոգման աշխատանքներին: Կարծում եմ, որ Երևանի քաղաքապետարանն ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը պետք է այսուհետ էլ անեն հնարավորը, որ հայերը Մոսկվայում միշտ լինեն միասնական ու գործեն հանուն համայնքի բարգավաճման ու հայոց մայրաքաղաքի զարգացման:
Իսկ երեկոյան, ՌԴ-ում ՀՀ դեսպանատանն, ի պատիվ իմ մոսկովյան այցելության կազմակերպված ընդունելությանը, ես խորհրդանշական համարեցի, որ իբրև Երևանի առաջին ընտրված քաղաքապետ իմ պաշտոնական առաջին այցը կատարում եմ Մոսկվա:Ռուսաստանը մեր երկրի ռազմավարական գործընկերն է և մեր մայրաքաղաքների միջև կապերը հատուկ դերակատարություն ունեն ռուս-հայկական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման հարցում:Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կրում եմ լայնածաված ու դինամիկ բնույթ և մենք պարտավոր ենք շարունակել այդ համագործակցությունն ու առավել զարգացնել:Դրա համար կարևոր նախադրյալներից է ոչ միայն Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ մեր բարեկամությունը, որ սկսվել է դեռ այն ժամանակ, երբ ես ղեկավարում էի Կենտրոն համայնքն, այլ նաև Մոսկվայում ապրող, ստեղծագործող և աշխատող հայերը: Մոսկվայում է ապրում Սփյուռքի մեր ամենամեծ համայնքը և այն պետք է սնուցող օղակ լինի Հայաստանի և նրա սիրտը համարվող Երևանի համար: Անկեղծ ասեմ` մենք հպարտանում ենք, երբ ռուսական հեռուստաալիքներով դիտում ենք մեր հայրենակիցների` տաղանդավոր երիտասարդների մասնակցությամբ հաղորդումները: Հպարտանում ենք ու նաև ցանկանում, որ ռուսական հեռուստատեսություններում մեր ,,դեսպանները,, օգնեն, որ մեծ լսարան ունեցող հեռուստաալիքները պատմեմ ու հաղորդումներ պատրաստեն Երևանի մասին, դրանով խթանելով զբոսաշրջիկների հոսքը Հայաստանի մայրաքաղաք: Մենք ամեն ինչ անում ենք, որ հայկական շունչը զգացվի Մոսկվայում: Եվ այստեղ ես ուզում եմ հարգանքի խոսքեր ասել Մոսկվայում ապրող արվեստի ու գիտության հայ գործիչներին, ովքեր ռուսական մշակույթի սիրված դեմքերից են: Ցանկանում եմ նաև նշել Մոսկվայում իրենց գործունեությունը ծավալող ու հայ գործարարի պատիվը բարձր պահող բիզնեսմեններին: Մոսկվայի հետ մենք շարունակելու ենք գործակցել տարբեր բնագավառներում, այդ թվում սոցիալական ապահովության ու մատչելի բնակարանաշինության ոլորտներում, որտեղ Յուրի Լուժկովի ներդրած փորձը օգտակար կլինի մեզ համար: Աշխատանքներ տարվում են ու նաև մոսկվահայերը պետք է օգնեն, որ այդ աշխատանքներն արդյունավետ լինեն ու հնարավորին սեղմ ժամկետներում իրականություն դառնան: Նաև պետք է անենք հնարավորը, որ համագործակցության նոր հնարավորություններ ստեղծվեն քաղաքային տնտեսության բնագավառներում ու այլ ոլորտներում: Ես ուզում եմ նշել, որ Մոսկվայի կառավարությունը և անձամբ Յուրի Լուժկովը միշտ աջակցել են հայկական համայնքին ու Հայաստանի, մասնավորապես, Երևանի հետ կապված բոլոր ծրագրերին ու վստահ եմ, որ այդ աջակցությունը շարունակվելու է: Մոսկվայում ապրող հայերը պետք է օգտագործեն իրենց կապերն ու հնարավորությունները հանուն Երևանի զարգացման, քանզի որտեղ էլ ապրեն հայերը, պետք է առաջին հերթին մտածեն համայն հայության մայրաքաղաք ԵՐԵՎԱՆԻ մասին:
Эдгар_141

Պաշտոնական առաջին այցը` Մոսկվա

Բլոգի հարգելի այցելուներ, ուզում եմ տեղեկացնել, որ գործընկերոջս` Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հրավերով, իմ գլխավորած պատվիրակությունը, սեպտեմբերի 15-17-ը, պաշտոնական այցով գտնվելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում: Որպես ընտրված քաղաքապետ` սա իմ առաջին պաշտոնական այցն է: Յուրի Լուժկովի հետ հանդիպմանը ես առանձնակի ուշադրություն եմ դարձվելու կրթական, մշակութային, սոցիալական ապահովության, ներդրումային, քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման, մի քանի բնագավառներում երկկողմ կապերի զարգացման հարցերին: Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված տնտեսական ու մշակութային կապերի դինամիկ զարգացման համատեքստում վերջին տարիներին առանձնակի տեղ են զբաղեցնում Մոսկվայի և Երևանի միջև հաստատված հարաբերությունները` գործընկերություն, որ հիմնված է փոխադարձ վստահության և ծրագրային համագործակցության վրա: Մոսկվան և Երևանը նաև ակտիվ համագործակցում են ԱՊՀ խոշոր քաղաքների և Մայրաքաղաքների միջազգային ասամբլեայի շրջանակներում: Ի դեպ, մոսկովյան բանակցություններից հետո , ես և Յուրի Միխայլովիչը մեկնելու ենք Ղազախստանի Ակտաու քաղաք, որտեղ մասնակցելու ենք Մայրաքաղաքների միջազգային ասամբլեայի համաժողովին: Սեպտեմբերի 17-ի երեկոյան իմ գլխավորած պատվիրակությունը վերադառնալու է Երևան:

Older entries »